«Զինուժ մեդիան» ռեպորտաժ է պարաստել Ադրբեջանական հերթական ողորմելի կեղծիքի մասին։

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատունը երեկ ահազանգեց Բաքվում ահաբեկչական հավանական հարձակումների մասին։ Դեսպանատան տարածած հայտարարության համաձայն՝ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ստույգ տեղեկություներով՝ Միացյալ Նահանգների քաղաքացիների ու այլ օտարերկրյա քաղաքացիների համար առկա է վտանգ ահաբեկչական հարձակումների եւ առեւանգումների ենթարկվելու J.W. Marriott Absheron եւ այլ հյուրանոցներում։ Դեսպանատունը հորդորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներին՝ զգուշություն եւ զգոնություն հանդես բերել այն վայրերում, որտեղ ավանդաբար հավաքվում են օտարերկրացիները, նաեւ խուսափել մարդանց կուտակումներից։

Ինչպես տեսանք, այս ահազանգում ոչ մի բառ չկա հայերի մասին, բայց քանի որ Ադրբեջանի իշխանության եւ դրա հրահանգները սրբորեն կատարող լրատվամիջոցների աչքին ամենուր հայերի ուրվականներն են երեւում։ Տարածեցին, իբր թե հայերը Բաքվում ահաբեկչական գործողություններ են ծրագրում։ Պարզվում է, որ այս հայտարարությունը երկրորդում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ունեցած տեղեկություններին, թե իբր հայկական հատուկ ծառայությունները հայկական բանակի իբր անհաջողությունները փորձում են փոխհատուցել ադրբեջանական խոշոր քաղաքներում ահաբեկչական սադրիչ գործողություններով։

«Զինուժ մեդիան» հայտնում է նաեւ, որ սեփական հանրության բանականությունը մթագնելուն միտված այս կեղծարարության ճաշին որպես աղանդեր՝ Բաքվի միապետի քարոզչամեքենան փորձել է ամեն դեպքում մի ուրախ լուր հայտնել եւ ներկայացնել կադրեր իբր հայկական ռազմական ինքնաթիռի խոցումից։ Կարող էին գոնե համակարգչային ծրագրերով աղավաղել 2005 թվականի Միացյալ Նահագներում ավիաշոուի ընթացքում տեղի ունեցած ավիավթարի կադրեր։