Երկրի սահմաններում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությունն Իրանի կարմիր սահմանագիծն է, հայտարարել է ԻՀՊԿ Ցամաքային զորքերի հրամանատար բրիգադային գեներալ Մոհամադ Պաքպուրը՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի մասին, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ Իրանի սահմաններին ցանկացած սպառնալիքը կստանա հակահարված: Նա ընդգծել է, որ երկրի ժողովրդի անվտանգությունն ու ազգային շահերն Իրանի կարմիր սահմանագիծն են:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի մասին՝ նա նշել է, որ Իրանը դեմ է ցանկացած օկուպացիայի եւ ագրեսիայի, ու խստորեն դատապարտում է դա:

«Հակամարտության առաջին իսկ օրերից ԻՀՊԿ Ցամաքային զորքերը գործում են սահմանամերձ գոտում՝ հետեւելով իրավիճակի զարգացմանը: Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցները: Նա ընդգծել է ԻՀՊԿ Ցամաքային զորքերի ստորաբաժանումների տեղակայումը սահմանամերձ գոտում եւ հավելել. «ԻՀՊԿ Ցամաքային զորքերի ստորաբաժանումների տեղակայումը համապատասխանում է ազգային շահերը պաշտպանելու, ինչպես նաեւ տարածաշրջանի բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակներին»:

Նա ընդգծել է, որ Իրանը հարգում է հարեւան երկրների տարածքային ամբողջականությունը, եւ երկրի սահմաններում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությունն Իրանի համար կարմիր սահմանագիծ է: