Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 16 710-ով՝ հասնելով 1 513 877-ի, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի 16 710 նոր դեպք 84 շրջաններում, այդ թվում՝ 4 456 դեպք (26,7 տոկոսը) առանց կլինիկական դրսեւորումների»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նաեւ նշվում է, որ վարակման աճի տեմպը կազմում է 1,1 տոկոս: