Հոկտեմբերի 25-ին իրանական բանակի ցամաքային ուժերն անցկացրել են մեկօրյա զորավարժություններ երկրի հյուսիս-արեւմտյան սահմանամերձ շրջաններում, հաղորդում է Mehr-ը:

«Վելայաթի սիրահարներ-99» կոդավորված անվան ներքո զորավարժություններն անցկացվել են երկրի պաշտպանողական ողջ ներուժն ու իրենց Զինուժի՝ Իսլամական Հանրապետության ամբողջականության ու անվտանգության նկատմամբ ցանկացած սպառնալիքի դեմ հակազդելու պատրաստակամությունը ցուցադրելու համար:

Այդ մասնագիտացված տակտիկական զորավարժությունում, որի առաջին փուլն անցկացվել է գիշերային ժամերին, հետեւակը, ինժեներները, ԱԹՍ-ները եւ հրետանային ստորաբաժանումները ցուցաբերել են աջակցություն 164-րդ շարժական գրոհային բրիգադին զորավարժությունների ընթացքում առաջադրված խնդիրները լուծելու համար: Շարժունակության բարձրացումը, սպառնալիքի նկատմամբ արագ արձագանքը, մարտական պատրաստվածության եւ պաշտպանվելու ունակության բարձրացումը զորավարժությունների խնդիրների ցանկում էին: