Ստեփանակերտի հացի փռերից մեկն աշխատում է 24-ժամյա ռեժիմով, բայց հոգնել չկա, տրամադրություններն էլ բարձր  է։

«Գործը շատ է, բայց ինձ համար արդեն սովորական է, որովհետեւ մինչեւ պատերազմի սկսելը, երկու տեղ աշխատում էի՝ գիշերը փռում, ցերեկն էլ ուրիշ տեղ՝ համատեղելով դասերի հետ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է փռի աշխատողներից մեկը։

Պատերազմի այս օրերին, երբ աշխատանքը ծանրացել է, փռի աշխատողներին միացել են Երեւանից եկած կամավորները։

«Աշխատուժի կարիք շատ կա, որովհետեւ էստեղ համարյա մարդ չկա աշխատող, ով ինչ կարողանում՝ անում է»,- ասում է Երեւանի բնակչուհին։