Արցախի պաշտպանության բանակը շարունակում է հրապարակել առաջնագծի նորօրյա հերոսների սխրանքները, որոնց ներկայացվել են շքանշանի։

«Մարտական գործողությունների ընթացքում հրետանու հստակ եւ պլանաչափ աշխատանքը բարձր վարպետությամբ իրականացնելու համար, ինչի շնորհիվ ջախջախվել են թշնամական մեծաթիվ ուժեր, գնդապետ Արշավիր Անատոլիի Ղուլյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Նույնատիպ պետական պարգեւի է ներկայացվել նաեւ փոխգնդապետ Մանուկ Աշոտի Մելքոնյանը՝ յուրային ուժերի բնագծերը հարավ-արեւելյան ուղղությամբ հերոսաբար պաշտպանելու համար:

Տանկային անձնակազմով թշնամական մեկ տանկ ոչնչացնելու եւ այլ արդյունավետ գործողությունների համար ավագ սերժանտ Արման Հրանտի Ներսիսյանը, շարքային Նարեկ Արայի Ավագյանն ու շարքային Արտյոմ Ջոնիկի Ադամյանը կպարգեւատրվեն «Արիության համար» մեդալներով»,- հայտնում է ՊԲ-ն։