Կիրակի Մալայզիայի թագավոր Աբդուլան մերժել է երկրի վարչապետ Մուհիդին Յասինի առաջարկը կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ արտակարգ դրություն հայտարարելու մասին, հաղորդում է Reuters-ը:

Թագավորը համարում է, որ կառավարությունը հաջողությամբ հաղթահարում է համավարակը եւ կարող է շարունակել պայքարել ճգնաժամի դեմ վարչապետի ղեկավարության ներքո, ասվում է պալատի հայտարարության մեջ:

Մուհիդինը դիմել է այդ առաջարկով COVID-19-ով վարակման դեպքերի աճի կապակցությամբ, ինչպես նաեւ երկրի կառավարության ղեկավարի պաշտոնի համար պայքարի ֆոնին, տեղեկատվական գործակալությանը հայտնել են աղբյուրները: