Կիրակի Իտալիայի իշխանությունները որոշել են կրճատել ռեստորանների եւ ակումբների աշխատաժամերը կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով մինչեւ 18:00-ն, ինչպես նաեւ փակել մարզասրահները, կինոթատրոնները, դիսկոտեկերն ու լողավազանները՝ փորձելով կանգնեցնել կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճը, հաղորդում է Reuters-ը:

Այդ միջոցները հաստատվել են երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեի, Հռոմի եւ այլ շրջանների իշխանությունների կողմից Նեապոլում եւ Հռոմում բողոքի ցույցերից եւ բախումներից հետո:

Խուսափելով կանգնեցնել տնտեսական գործունեությունը՝ Հռոմի իշխանությունները հայտնել են, որ չեն ցանկանում կրկին համընդհանուր կարանտինի սահմանում, ինչպես եղել է ավելի վաղ: Սակայն սահմանափակումներն անխուսափելի են, քանի որ կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ է գրանցվել:

Համաձայն նոր սահմանափակումների՝ ավագ եւ միջին դպրոցում դասերի մինչեւ երեք քառորդը պետք է իրականացվի առցանց դպրոցներում ներկա աշակերտների թիվը սահմանափակելու համար:

Շաբաթ Իտալիայում գրանցվել է նոր ռեկորդ՝ մեկ օրում կորոնավիրուսով վարակման 19 644 դեպք, 151 մահվան դեպք: