Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ճապոնիայի վարչապետ Եսիխիդե Սուգան հեռախոսային բանակցությունների ժամանակ քննարկել են նոր քայլերը երկրների միջեւ խաղաղ պայմանագիր ստորագրելու ուղղությամբ, հաղորդում է Yahoo News Japan-ը՝ հղում անելով աղբյուրին:

Նրա խոսքով՝ զրույցի ժամանակ Պուտինը հիշեցրել է Սուգեին խաղաղ պայմանագրի մասին: Խոսքը վերաբերում է 2018 թվականին ձեռքբերված համաձայնագրին:

Ինչ վերաբերում է «հյուսիսային տարածքների» խնդրին, որին վերաբերում են Կուրիլյան կղզիները, հաղորդում է Gazeta-ն:

Պարբերականը նշում է, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի քաղաքական կուրսը կպահպանվի նաեւ Սուգեի հետ Պուտինի հարաբերություններում: Հետեւաբար, Ճապոնիան մտադիր է վերադարձնել Խաբոմաի եւ Շիկոտան կղզիները, որոնք պատկանում են Ռոիսաստանին: