Մանկաբույժերը կոչ են անում Մեծ Բրիտանիայի կառավարությանն ապահովել աղքատ ընտանիքների երեխաներին անվճար սննդով դպրոցական արձակուրդների ժամանակ կորոնավիրուսի համավարակի պատճառով, որի հետեւանքով ընտանիքներն ապրում են աղքատության մեջ, հաղորդում է Associated Press-ը:

Մանկաբուժության եւ մանկական սնուցման թագավորական քոլեջի շուրջ 2200 անդամներ բաց նամակ են հղել երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ հայտարարելով, որ նրանք ցնցված են այդ առաջարկն աջակցելու մերժմամբ:

Անցած շաբաթ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը մերժել է համապատասխան օրինագիծը, որի շնորհիվ կարելի էր ապահովել անվճար սննդով երեխաներին դպրոցական արձակուրդների ժամանակ հոկտեմբերից մինչեւ Սուրբ Զատիկ:

Բժիշկները պատմել են, որ երկրում 4 մլն երեխաներ ապրում են աղքատության մեջ, եւ նրանց մեկ երրորդն անվճար դպրոցական սննդի կարիք ունի: Երկրում բազմաթիվ ծնողներն դարձել են գործազուրկ կամ ներկայում աշխատում են կրճատված աշխատանքային ժամանակացույցով համավարակի պատճառով, ինչն էլ ավելի ակտուալ է դարձնում երեխաներին գոնե օրական մեկ անգամ սննդով ապահովելու հարցը, համարում են բժիշկները:

Երկրում դպրոցների մեծ մասը ներկայում մեկ շաբաթով փակվել է արձակուրդների կապակցությամբ: