ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում, որ կրկին կաջադրի իր թեկնածությունը խոսնակի պաշտոնում, եթե երկրում նախագահական ընդրություններից հետո Պալատի մեծամասնությունը կազմեն դեմոկրատները:

Ի պատասխան հեռուստաալիքի հարցին՝ պատրաստվում է արդյոք նա կրկին առաջադրվել Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում, եթե Դեմոկրատական կուսակցությունը, որին նա անդամակցում է, կազմի մեծամասնություն պալատում, Փելոսին հայտարարել է. «Այո: Պատրաստվում եմ»: