Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան: Իլ-76 ինքնաթիռով տեղափոխվել է դեղորայք, շտապ օգնության ավտոմեքենաներ, սարքավորում եւ այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են հայ բժիշկներին եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, հաղորդում է Sputnik Արմենիան, որը ստացել է կադրեր նախքան հումանիտար բեռն ուղարկելը:

Օգնությունը հավաքվել է Ռուսաստանի հայկական համայնքի կողմից: Ղարաբաղում ռազմական գործողությունների շուրջ մեկ ամսվա ընթացքում այլ երկրներից Հայաստան է ուղարկվել շուրջ մեկ տոննա հումանիտար օգնություն: Այդ բեռների առյուծի բաժինը հավաքվել եւ ուղարկվել է հայ համայնքների կողմից: