Բուայեն պահանջել է կտրուկ միջոցառումներ ձեռնարկել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի կողմից նախագահ Էմանուել Մակրոնին կրկնակի վիրավորելու առնչությամբ:

Մասնավորապես, նա առաջարկում է հետ կանչել դեսպանին, բացառել Թուրքիային ՆԱՏՕ-ից, դադարեցնել բանակցությունները ԵՄ-ին անդամակցելու շուրջ եւ սահմանել տնտեսական պատժամիջոցներ Անկարայի դեմ:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Էրդողանը կրկնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է դիմի հոգեբուժարան: Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ Մակրոնն օր ու գիշեր մտածում է Էրդողանի մասին, ուստի նրան իսկապես անհրաժեշտ է անցնել հոգեբուժական հետազոտություն:

Էրդողանի նույնանման հայտարարությունը հանգեցրել էր նրան, որ Փարիզը հետ էր կանչել Ֆրանսիայի դեսպանին Անկարայից խորհրդակցությունների համար, իսկ ԵՄ-ն կոչ էր արել Թուրքիայի նախագահին դադարեցնել վտանգավոր առճակատումը: