Միացյալ Նահանգները դրդում է Ադրբեջանի իշխանություններին ընդունել հրադադարի ռեժիմը Հայաստանի հետ, որն արդեն համաձայնություն է տվել այդ առաջարկին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայանը CBS հեռուստաալիքին տած հարցազրույցում:

«Այս շաբաթվա վերջում ամբողջ ընթացքում մենք զբաղվում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնություն ձեռքբերելու ուղղությամբ: Հայաստանն ընդունել է հրադադարի մասին առաջարկը, իսկ Ադրվեջանը՝ դեռ ոչ: Մենք դրդում ենք նրանց [Ադրբեջանի իշխանություններին] դրան [ընդունել հրադադարի ռեժիմի մասին առաջարկը]»,-նշել է պետության ղեկավարի խորհրդականը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: