F-16 ինքնաթիռները Գաբալայի ավիաբազայում հայտնաբերել է ամերիկյան արբանյակային Maxar Technologies ծառայությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը:

«6 միավոր ինքնաթիռներն այնտեղ են եղել մոտ մեկ շաբաթ առաջ»,- գրել է Ներսիսյանը:

ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թուրքական F-16 ինքնաթիռի կողմից խոցվել է հայկական ՍՈՒ-25 ինքնաթիռը: