Ինչ ակնկալում եմ միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներից, նույնն ակնկալում եմ նաեւ Նյու-Դելիից. արձանագրել, որ Թուրքիան կազմակերպել է ահաբեկիչների եւ վարձկանների տեղափոխումն Ադրբեջան, եւ առանց Թուրքիա այդ պատերազմը չէր սկսի:Այս մասին հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչ ակնկալում եմ միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներից, նույնն ակնկալում եմ նաեւ Նյու-Դելիից. արձանագրել, որ Թուրքիան կազմակերպել է ահաբեկիչների եւ վարձկանների տեղափոխումն Ադրբեջան, եւ առանց Թուրքիա այդ պատերազմը չէր սկսի:

Արձանագրել Ադրբեջանի եւ Թուրքիայի ահաբեկչական խմբավորումների նախահարձակ գործողությունները, արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ, այս համատեքստում կիրառելի համարել «անջատում հանուն փրկության» (remedial secession) բանաձեւը Լեռնային Ղարաբաղի համար ու ճանաչել նրա անկախությունը:

Իմ հարցազրույցը հնդկական WION հեռուստաընկերությանը»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: