Ամերիկահայերը բողոքի զանգվածային ցույց են իրականացնում, որը մեկնարկել է աղոթքով և Նյու Յորքի Ջորջ Վաշինգտոնի անվան կամրջով անցնող արդարության երթով: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախումբը:

Հազարավոր հայեր և նրանց աջակիցները հավաքվել են Նյու Յորքում և Յու Ջերսիում՝  իրազեկելով Արցախում տիրող պատերազմի և մարդասիրական ճգնաժամի մասին:

Հայկական դրոշներով և տարբեր գրառումներով պաստառներով՝ տեղի հայությունը սկսել է երթն ու իր բողոքի ձայնն է փորձում հասցնել համաշխարհային առաջնորդներին: