ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դրական է գնահատում  հոկտեմբերի 26-ին հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածության ձեռքբերումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Միացյալ Նահանգների, Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների համատեղ հայտարարությունը, որում նշված է, որ Մոսկվայում հոկտեմբերի 10-ին համաձայնեցված եւ Փարիզում հոկտեմբերի 17-ին հաստատված հումանիտար հրադադարը ուժի մեջ կմտնի երկուշաբթի՝ հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին»,- նշված է կիրակի հրապարակված համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։