Facebook-ն ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների ֆոնին միջոցներ կձեռնարկի կեղծ տեղեկատվության տարածման եւ ատելության հնարավոր արտահայտման դեմ պայքարի համար, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ընկերությունը մտադիր է արհեստականորեն նվազեցնել հրապարակումների տարածման արագությունը, որոնք մեծ պահանջարկ ունեն օգտատերերի մոտ: Բացի այդ, սոցցանցի անվտանգության ծառայություններն ավելի ակտիվ կարգելափակեն կոնտենտը, որը պոտենցիալ ուղղված է ատելության տարածմանը: Ավելի վաղ, ինչպես նշում են աղբյուրները, նմանատիպ գործիքներ են փորձարկվել Շրի Լանկայում եւ Մյանմայում:

Նման մեխանիզմների կիրառումը թույլ կտա օգտատերերին ավելի քիչ ապատեղեկատվություն տեսնել նորությունների ժապավենում, որոնք բռնության եւ սենսացիա փնտրելու կոչ են անում այնտեղ, որտեղ այն չկա:

ԱՄՆ-ում համընդհանուր ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 3-ին: