Արցախի պաշտպանության բանակը հերթական տեսանյութն է պատրաստել, այս անգամ կամավորների մասին: Ռեպորտաժը վերնագրված է. «Կամավորները խոստանում են»:

«Մինչեւ վերջին պահը կռվելու ենք եւ նպատակը հաղթանակն է: Վճռական ենք տրամադրված, սա հայ ազգի համար կենաց-մահու պայքար է:

Սա բոլորիս խնդիրն է, բոլորս պետք է գիտակցենք ու մեր հողը պաշտպանենք: Սարի պես կանգնած ենք, ամեն ձեւի պատրաստ ենք»,-ասում են կամավորները:

Նրանցից մեկը նշում է, որ զորքի բարոյահոգեբանական վիճակը բավական բարձր է. «Մենք էլ մեր կողմից ամեն ինչ անում ենք, որ իրենք դուխաթափ չլինեն: Բոլորս այս պահին այն համոզմունքն ունենք, որ պետք է բոլոր դժվարություններին դիմանանք, ջախջախենք թշնամուն եւ դրանով պաշտպանենք մեր ապրելու, գոյություն ունենալու իրավունքը: Կոչ եմ անում բոլորին մեկնել առաջնագիծ, միանալ մեր բանակին»:

Մեկ այլ կամավոր էլ Արցախի բարբառով նշում է, որ մերոնք կտռվում են հայրենիքի համար, իսկ հակառակորդը, հատկապես ահաբեկիչները, կռվում են փողի համար. «Փողի համար եկել են, փողի համար էլ կոտորվում են ու չեն ստանալու իրենց փողերը»: