Համավարակով պայմանավորված ՀՀ-ում ԵՄ գրասենյակում աշխատող չկա, բացի անվտանգությունից։ Այս մասին ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անող արցախցի Լիանա Ադամյանի հետ զրույցում ասել է գրասենյակի անվտանգության պատասխանատուներից։

«Մեզ առաջարկվեց նամակը հանձնել ու հեռանալ կամ էլ վաղը երեք հոգով  ներկայանալ, կտեսնենք, թե ում հետ կհանդիպեք։ Մեր պահանջն էր հանդիպել ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ, սակայն ասացին, որ տեղում կհասկանանք։ Եթե վաղը ժամը 11։-ին նույն վերաբերմունքը լինի, ապա հոծ բազմության կվերածվենք»,- ԵՄ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Լիանա Ադամյանը։

Ակցիայի մասնակիցները այնուամենայնիվ որոշեցին չդադարեցնել բողոքի ակցիան, եւ ներկայացնել կոռումպացված պրոադրբեջանական գործունեության մեջ ներգրավված գործիչների անուններ թվարկել։

Ավելի ուշ ակցիայի մասնակիցները դադարեցրեցին ակցիան, նշելով, որ վաղը 11։00-ին գալու են ԵՄ գրասենյակ, որպեսզի հանդիպեն ԵՄ պատվիրակության ներկայացուցչի հետ։