Ամբողջ աշխարհում պանդեմիայի ֆոնին «ծաղկել է» կազմակերպված հանցավորությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի թմրանյութերի ու հանցավորության հարցերի վարչության գործադիր տնօրեն Գադա Վալին:

Նա կանխատեսել է, որ մոտ ժամանակներս հանցավորությունը կշարունակի աճել: ՄԱԿ-ում կարծում են, որ որպես հետեւանք աճել է նաեւ ամբողջ աշխարհում մարիխուանայի օգտագործումը:

«Կազմակերպված հանցավորությունը որոշակիորեն «ծաղկել է» եւ, ինչպես սպասվում է, վերելք կապրի: Մի շարք պատճառներով: Կազմակերպված հանցավորությունը եւ հանցագործները ռեսուրսներ ունեն, նրանք փող ունեն, նրանք լիկվիդային միջոցներ ունեն, որոնք անհրաժեշտ են մեծ քանակությամբ բնագավառներ ու սեկտորներ ներթափանցելու համար»,-ասել է նա ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

Նա պարզաբանել է, որ հանցագործները կարող են օգտագործել տնտեսության խթանման այն միջոցառումների փաթեթը, որոնք առաջարկում են տարբեր կառավարություններ, որպեսզի փորձեն հայտնվել շուկաներում, օգտագործել կոռուպցիոն պրակտիկաները՝ միջոցներից օգուտներ քաղելու համար, որոնք կառավարությունները հատկացնում են այդ միջոցառումների շրջանակներում:

Նա նաեւ նշել է, որ պանդեմիայի ֆոնին աճել է մարիխուանային կիրառումը, ընդ որում, կոկային եւ էքստազիի կիրառումը նվազել է: