Շտապօգնության 4 մեքենաներով բարձված բեռնատարը հատել է ռուս-վրացական սահմանի անցակետն ու շարժվում է դեպի Հայաստան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։

Նշենք, որ մեկ բեռնատար 4 ավտոմեքենաներով բաց է թողնվել, երկրորդ բեռնատարի հարցը քննարկվում է։

Նա ասաց, որ անցակետ են մոտենում այն բեռնատարներ, որոնք հումանիտար օգնություն են տեղափոխում։

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երեւում էին շտապօգնության մեքենաներով բարձված բեռնատարներ։

Նշենք, որ «Ինֆոտեկա 24» թելեգրամ-ալիքը հաղորդում էր, թե Վրաստանը թույլ չի տալիս սահմանային անցակետով շտապ օգնության մեքենաների խմբաքանակը մուտք գործի Հայաստան։

Շտապ օգնության մեքենաների խմբաքանակն ուղարկվել է Ռուսաստանի հայ համայնքի ջանքերով՝ որպես մարդասիրական օգնություն:

Վրաստանը թույլ չի տալիս Վերին Լարսի սահմանային անցակետով շտապ օգնության մեքենաների խմբաքանակի մուտքը Հայաստան