ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախաշեմին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննադատել է համանախագահներին:

«Ինչո՞ւ Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում չկարողացավ լուծել խնդիրը: Այցեր, հանդիպումներ, բանակացություններ. մենք մինչեւ կոկորդը կուշտ ենք այդ բանակցություններից: Ինչքա՞ն կարելի է բանակցություններ վարել թշնամու հետ»,-ասել է նա:

Ալիեւը հայտարարել է, որ ՄԽ համանախագահ երկրների առաջ բազմիցս բարձրացրել է Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը երկար տարիներ սառեցված է մնացել, եւ բացի Ադրբեջանից՝ ձեռնտու է եղել բոլորին, առաջին հերթին՝ Հայաստանին:

«Նրանց ձեռնտու է եղել այդ իրողությունը, նրանք փորձել են ստիպել մեզ ընդունել դա: Սակայն մենք փոխել ենք իրականությունը, եւ դա պետք է հաշվի առնել»,-հավելել է Ալիեւը: