Ռուսաստանի եւ Թուրքիայի մոտեցումները ոչ միշտ են համընկնում, եւ երկու երկրները կշարունակեն համագործակցել աշխարհում կոնֆլիկտային իրավիճակները լուծելու համար: Այս մասին Աթենքում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Մոսկվան եւ Անկարան բազմիցս միավորել են ջանքերը «ճգնաժամային իրավիճակները կարգավորելու համար պայմաններ ստեղծելու» հարցով: «Թուրքիայի հետ նման համագործակցությունը կշարունակենք: Անկարայի հետ լավ հարաբերություններ ունենք, սակայն խնդիրներ կան: Ոչ բոլոր հարցերում են մեր մոտեցումները համընկնում»,-նշել է Լավրովը: