Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հորդորել է Թուրքիայի քաղաքացիներին հրաժարվել ֆրանսիական ապրանքներից, հաղորդում է Ahval-ը:

«Իմ ժողովրդին կոչ եմ անում չգնել ֆրանսիական ապրանքներ»,-ասել է Էրդողանը:

Ֆրանսիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին այն բանից հետո, երբ Էրդողանը կասկածի տակ է դրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հոգեկան առողջությունն ու նրա վերաբերմունքը իսլամի եւ մուսուլմանների նկատմամբ: