Թուրքիան զբոսաշրջային գործակալություն է դարձել ջիհադիստների համար: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը՝ Աթենքում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, հայտնում է Greek City Times-ը:
«Ցավոք, տարածաշրջանի բոլոր իրադարձություններում ընդհանուր հայտարարը Թուրքիայի ապակայունացնող գործոնն է: Ես իմ անհանգստությունն եմ արտահայտել ջիհադիստների համար որպես զբոսաշրջային գործակալություն Թուրքիայի դերի առնչությամբ»,- ասել է նա ՝ բարձրացնելով թուրքական ռազմական տեխնիկայի հարցը: