Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը մաքսանենգ զենքի խմբաքանակ են բռնագրավել հյուսիսային Մազանդարան նահանգում, հաղորդում է Mehr-ը:

Գնդապետ Մոհամմադ Բարմարն ասել է, որ էլիտար ուժերը, համագործակցելով Մազանդարանի դատախազի հետ, տաքսի ու բեռնատար են բռնել եւ հայտնաբերել են 64 միավոր զենք, այդ թվում՝ ատրճանակներ եւ հրացաններ: Նա նշել է, որ զենքի մաքսանենգության մեղադրանքով երկու մարդ է ձերբակալվել, եւ նրանք կկանգնեն դատարանի առջեւ: