Ճապոնիան եւ ԱՄՆ-ն սկսել են օդային, ծովային եւ ցամաքային զորավարժությունները, հաղորդում է Reuters-ը:

«Սուր թուր» զորավարժությունները առաջին մեծ զորավարժություններն են այն պահից ի վեր, երբ անցած ամիս Յոսիհիդե Սուգան դարձավ Ճապոնիայի նոր վարչապետ՝ խոստանալով շարունակել ռազմական ուժի մեծացումը՝ ուղղված Չինաստանի դեմ դիմակայությանը:

Զորավարժություններին, որոնց տասնյակ ռազմանավեր, հարյուրավոր ինքնաթիռներ եւ 46 000 զինվոր է մասնակցում, կանցկացվեն մինչեւ նոյեմբերի 5-ը:

«Ճապոնիայի շուրջ անվտանգության ոլորտում իրավիճակն էլ ավելի լրջանում է: Դա մեզ հնարավորություն կտա ցույց տալ Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի միության ուժը»,-ասել է գեներալ Կոձի Յամաձակին:

Ճապոնիայի ամենամեծ ռազմանավին ուղեկցել են ամերիկյան USS Ronald Reagan ավիակիրն ու դրա ականակիրները: