ArmLur.am-ի տեղեկություններով՝ պաշտոնից ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թեւոսյանը:

NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ԱԱԾ լրատվության ծառայությունից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին այդ տեղեկությունը, խնդրեցին հետեւել պաշտոնական տեղեկատվությանը։

Ավելի վաղ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատվել է Վաղինակ Սարգսյանը։ Այդ պաշտոնին նշանակվեց Արման Մարալչյանը։