«Հայաթ Թահրիր Աշ-Շամ» թրքամետ խմբավորումը ահաբեկչություն է նախապատրաստել Ռուսաստանի Դաշնությունում: Ինչպես հայտնում է Wargonzo Telegram-ալիքը, վկայակոչելով անվտանգության ուժերում աղբյուրներին, «Հայաթ Թահրիր Աշ-Շամ» ահաբեկչական կազմակերպությունը, որը վերահսկվում է թուրքական հատուկ ծառայությունների կողմից, հավաքագրել է Խաբարովսկի երկու բնակչի՝ Հեռավոր Արեւելքում ահաբեկչություն կազմակերպելու համար:

«Թրքամետ ՀԹՇ-ի գրոհայինը պատրաստվել է հարձակվել Խաբարովսկում ցուցարարների վրա: @Wargonzo նախագծի տրամադրության տակ է հայտնվել Ուզբեկստանի քաղաքացու ձերբակալման տեսանյութ, որը Հեռավոր Արեւելքում ահաբեկչություն է նախապատրաստել: Ըստ նրա ցուցմունքի, Սիրիայում տեղակայված ահաբեկչական կազմակերպությունը, որը գտնվում է Թուրքիայի հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո, իրեն հրամայել է Մոլոտովի կոկտեյլներ նետել ցուցարարների ամբոխի մեջ, ովքեր մի քանի ամիս մասնակցում են Խաբարովսկում ընդդիմության ցույցերին: Ռուսաստանի անվտանգության ուժերին հաջողվել է կանխել այս ահաբեկչական գործողությունը: Եթե թուրքական հատուկ ծառայությունների սադրանքը տեղի ունենար, ապա քաղաքական հետեւանքները կարող էին ավելի քան դրամատիկ լինել: Ինչ-որ մեկը ակտիվորեն փորձում է միանալ ոչ միայն արտաքին, այլեւ ներքին ռուսական օրակարգին»: