Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը պահպանվում է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով համապատասխան հարցին՝ նախքան Փենսիլվանիայում ընտրողների հետ հանդիպելը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ը Հայաստանն ու Ադրբեջանը հոկտեմբերի 26-ի ժամը 08:00-ից հրադադարի ռեժիմի համաձայնության էին եկել: Սակայն Ադրբեջանը հերթական անգամ խախտեց պայմանավորվածությունը՝ գնդակոծելով Արցախի բնակավայրերը: Ավելին, Ադրբեջանը կտրուկ մեծացրել է կրակի խտությունը Արցախի սահմաններին: «Ժամը 17:00-ից կրակի խտությունը կտրուկ աճել է Արցախի սահմաններին: Հակառակորդը հրթիռային հրետանին ու տանկերն օգտագործում է ԼՂՀ ՊԲ դիրքերի ուղղությամբ»,- հայտնել է ՀՀ ՊՆ մամուկի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Սա հրադադարի մասին երրորդ համաձայնագիրն է, որ խախտվում է Ադրբեջանի կողմից: