Եթե հայրենակիցները արտասահմանից ցանկանում են մարդասիրական օգնություն ուղարկել կոնկրետ հասցեատիրոջը, անհրաժեշտ է նախապես տեղեկացնել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը: Այս մասին հոկտեմբերի 26-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը:

«Հայաստան ժամանող մարդասիրական բեռը փոխանցվում է պետությանը, այնուհետեւ այն ուղարկվում է ԱԻՆ-ի պահեստ, տեսակավորվում եւ ուղարկվում է առաջին հերթին Արցախ, առաջնագծում գտնվող զինծառայողներին, Արցախի ապաստարաններում գտնվող քաղաքացիներին, ինչպես նաեւ Արցախից Հայաստան ժամանակավորապես եկածներին»,-նշեց նա։