ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Թայվանին 2,37 մլրդ դոլար գումարի գործարքի շրջանակում Boeing-ի արտադրության Harpoon առափնյա պաշտպանության 100 համակարգերի վաճառքին։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո մի քանի օր անց, երբ Պետքարտուղարությունը հավանություն էր տվել սպառազինության երեք այլ համակարգերի վաճառքին, ներառյալ 1,8 մլրդ դոլար ընդհանուր արժեքով հաղորդիչներ, հրթիռներ եւ հրետանի, ինչն առաջացրել էր Չինաստանի կողմից պատժամիջոցներ սահմանելու սպառնալիք, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը լրագրողներին հայտնել էր, որ Պեկինը պատժամիջոցներ կմտցնի Lockheed Martin-ի, Boeing Defense-ի, Raytheon-ի եւ ամերիկյան այլ ընկերությունների դեմ, որոնք, նրա խոսքով, մասնակցում են Վաշինգտոնի կողմից Թայվանին զենքի վաճառքին։