Չնայած Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսից եկող տեղեկատվության սղությանը, այսուհանդերձ արդեն որերորդ թաղման արարողության կադրեր եմ տեսնում, երբ պատերազմում սպանվածին թաղում են շիայական կրոնական ծիսակարգով, սակայն օրվա կիսամութ ժամերին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շիա մահմեդականությունը չի խրախուսում թաղումը մթնշաղին կամ մթանը կազմակերպելը և թույլատրում է դա, եթե կա ծայրահեղ անհրաժեշտություն։

Ակներևաբար, այս ամենն արվում է Բաքվի բռնապետի վախերը հաշվի առնելով քանի որ օրվա տվյալ հատվածում պարետային ժամի առկայությունը թույլ է տալիս, որպեսզի շիայական ծիսակարգով թաղման արարողությունները ավելի վերահսկելի լինեն ոստիկանության և անվտանգության մարմիների կողմից։

#մահ_թշնամուն»: