Գաղտնալսման ամենակարեւոր նշանը դրա տարօրինակ, ոչ տիպիկ պահվածքն է, «Փրայմ» գործակալությանը պատմել է «Ինտելեկտուալնի ռեզեռվ» ընկերության գործընկեր եւ տնօրեն Պավել Մյասոեդովը:

 «Գաղտնալսման նշաններ կարող են լինել մարտկոցի արագ լիցքաթափում կամ գաջեթի գերտաքացումը: Եթե ​​ծրագրերի ցանկում գտնում եք մեկը, որն ինքներդ չեք տեղադրել, ավելի լավ է այն ջնջել: Սարքի ինքնաբուխ միացումը եւ անջատումը նույնպես գաղտնալսման նշան են»,- նշում է փորձագետը:

Ընդ որում, նա շեշտում է, որ նույն փաստերը կարող են վկայել ոչ միայն նպատակային գաղտնալսման, այլեւ վիրուսի աշխատանքի մասին:

«Գաղտնալսումը կանխել կօգնեն SIM քարտի, հեռախոսի, գաղտնաբառերի եւ փոստի փոփոխությունը, սակայն` միայն այն դեպքում, եթե գաղտնալսմամբ խաբեբաներն են զբաղվում: Նրանցից ժամանակ կպահանջվի տուժողի եւ օպերատորի միջեւ նոր պայմանագիրը գտնելու համար»,- խորհուրդ է տալիս Մյասեդովը:

Սակայն հեռախոսը փոխելը չի ​​օգնի դադարեցնել դրա տիրոջ լրտեսումը, եթե նրան գաղտնալսում են հարազատները: Նրանք կրկին հեշտությամբ մուտք կունենան հեռախոս եւ անտեսանելիորեն լրտեսողական ծրագրային ապահովում կտեղադրեն, եզրակացրեց փորձագետը: