Երկկողմ վարկային համաձայնագրի շրջանակում Հայաստանին կտրամադրվի 17,9 մլն դոլարի վարկ: Այս մասին հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2020 թվականի ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում»» վարկային համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Համատեղ ծրագրի իրականացման համար կհատկացվի ընդհանուր 25,4 միլիոն դոլար, որից 17,9 միլիոն դոլարը կտրամադրի Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը՝ որպես վարկ, 6,3 միլիոն դոլարը՝ պետական ​​համաֆինանսավորմամբ եւ 1,1 միլիոն դոլարը՝ համայնքներում ներդրումների միջոցով: Այս վարկը մարելու համար կտրամադրվի 25,5 տարի ժամկետ, որից արտոնյալ ժամանակահատվածը կազմում է 14,5 տարի: