Առողջություն մեր գեներալին՝ Ջալալ Հարությունյանին, համոզված եմ, որ շուտափույթ կապաքինվի և կվերադառնա այնտեղ, որտեղ պետք է լինի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պատերազմի մեկնարկից մեծ ջանք ու կյանք դրեց թուրք-ադրբեջանակ ագրեսիային անհրաժեշտ ջարդով ապահովելու համար։

ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակված գեներալ Միքայել Արզումանյանն էլ նոր մարդ չէ զինված ուժերում։

Հենց միայն այն, որ 22 տարեկան հասակում Մատաղիսի զորամասի հրամանատարն է եղել, արդեն իսկ նրա բազմաթիվ ունակությունների մասին է խոսում։

Անցել է հայկական զինուժի ամենատարբեր հրամանատարական պաշտոններով։

Հաջողություն մեր բանակին, փառք մեր բոլոր մարտիկներին»:

Առողջություն մեր գեներալին՝ Ջալալ Հարությունյանին, համոզված եմ, որ շուտափույթ կապաքինվի և կվերադառնա այնտեղ, որտեղ պետք...

Опубликовано Tigran Abrahamyan Понедельник, 26 октября 2020 г.