Կալիֆորնիան պատրաստվում է վտանգավոր հրդեհների հերթական փուլին, երբ հրշեջները պայքարում են հարավում արագորեն տարածվող անտառային հրդեհների դեմ, որոնց հետեւանքով ավելի քան 100.000 մարդ է տարհանվել, փոխանցում է AP-ն:

Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով` ուժեղ քամին նպաստել է անտառային հրդեհների տարածմանը նահանգի տարածքում կիրակի գիշերը եւ երկուշաբթի, սպասվում է, որ դրանք կվերսկսվեն գիշերը եւ կշարունակվեն մինչեւ երեքշաբթի առավոտ:

Երկուշաբթի բռնկված հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 100.000 մարդ: Հրդեհների դեմ պայքարում տուժել է երկու փրկարար: