Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արագչին ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել պաշտպանել իրանական ամբարտակներն ու էլեկտրակայանքները հրետանային արկերի ընկնելուց, հաղորդում է «ԻՌՆԱ» գործակալությունը:

Արագչին ասել է, որ այց կկատարի Արաքս գետի սահմանի երկայնքով խոշոր ջրամբարներ եւ էլեկտրակայանքներ: Նա նշել է, որ իրանական ջրամբարներն ու էլեկտրակայանքներն առաջնային նշանակություն ունեն, եւ դրանք չպետք է վնասվեն երկու հյուսիսային հարեւանների միջեւ հակամարտության ժամանակ:

Նրա խոսքով՝ նա տեղի իշխանությունների հետ կքննարկի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցները:

Արագչին այցելել է Ասլանդուզում գտնվող Միլ Մոգհան ամբարտակ, ապա մեկնել Իրանի հետ սահմանակից Արեւելյան Ադրբեջան նահանգ:

Ավելի վաղ ԻՀՊԿ ցամաքային զորքեր են տեղակայվել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ սահմանին գտնվող քաղաքներում՝ իրանցիների անվտանգությունը երաշխավորելու համար: