Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հերքեց «հայախոս ադրբեջանցու» տեսանյութի իսկությունը:

Արդեն մի քանի օր է՝ համացանցում տեսանյութ է տարածվում, որում, իբր, հարցաքննվում է լրտես կամ էլ գերի ադրբեջանցի, ով հիանալի տիրապետում է հայերենին:

Պատասխանելով տեսանյութի իսկության մասին հարցին՝ Ռաֆայել Վարդանյանն ասաց, որ տեղեկությունը ստուգված է: Տեսանյութում պատկերված անձը ՀՀ քաղաքացի է: Նա որեւէ կապ չունի ո՛չ բանակի, ո՛չ մարտական գործողությունների հետ: «Նա գերի չէ: Դա ապատեղեկատվություն է»,-նշեց ՔԿ ներկայացուցիչը: