Բանակում կեղծ լուրեր տարածած անձը գործել է սեփական նախաձեռնությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Արմեն Աբազյանը:

Նրա խոսքով՝ նման մեկ դեպք է հայտնաբերվել, ինչ-որ պատվիրատու չի հայտնաբերվել: Նա հրաժարվեց նշել ձերբակալված անձի անունը՝ ելնելով ռազմական դրության պայմաններից:

Աբազյանը տեղեկացրեց, որ լրտեսության եւ պետական դավաճանության մասին գործերով ձերբակալվել է մեկական անձ: Քննչական միջոցառումներ են իրականացվում: Ընդ որում, նա նշեց, որ փոխանցված տվյալները կարեւոր դեր չեն ունեցել հակառակորդի ագրեսիայի մեջ:

Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում առաջնագծից լուսանկարների հայտնվելուն, նա նշեց, որ խախտողների նկատմամբ օրենք կկիրառվի: