Թուրքական լիրան ընկել է բոլոր ժամանակների նվազագույն մակարդակին: Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունը, Ֆրանսիայի հետ սկանդալը, ծովային իրավունքների շուրջ Հունաստանի հետ վեճը եւ կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության չափավոր աջակցությունը ճնշում են գործադրել լիրայի վրա` այն դարձնելով այս տարվա ամենավատ արտարժույթներից մեկը Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում, փոխանցում է Reuters-ը:

Լիրան ընկել է 1 տոկոսով եւ նոր նվազագույնի է հասել` ավելի քան 8.1 լիրա կազմելով մեկ դոլարի դիմաց, իսկ ընդհանուր առմամբ թուրքական արժույթն այս տարի ընկել է ավելի քան 36 տոկոսով:

«Թուրքիայի կենտրոնական բանկի համար դժվար է ավելի հստակ խոստովանել, որ այն չի ցանկանում որեւէ միջոց ձեռնարկել գնաճի եւ լիրայի կանխատեսման կայունացման համար եւ քաղաքական ճնշման դեմ»,- կարծում է Commerzbank-ի վերլուծաբան Էսթեր Ռայհելտը: «Աշխարհաքաղաքական լարվածության աճը եւ ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքն ավելի են սրում բացասական տրամադրությունները լիրայի նկատմամբ»: