Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հոկտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ԳԳ ՔԿ Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով` ագրեսիան գրանցվել է սեպտեմբերի 28-ին` ժամը 13:00-ին: Դրան հաջորդած տարատեսակ հանցագործությունների կապակցությամբ շուրջ 10 քրեական գործ է հարուցվել հակառակորդի կողմից արգելված զենքի օգտագործման, քաղաքացիական անձանց, խորը թիկունքում գտնվող օբյեկտների վրա հարձակման փաստերով:

Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Հայաստանի տարածքում գտնվող 16 բնակավայրերի նկատմամբ` Վարդենիս քաղաքի եւ Գեղարքունիքի մարզի գյուղերի, Կոտայքի մարզի գյուղերի, Սյունիքի մարզի Կապան եւ Գորիս քաղաքների, Տավուշի մարզի Այգեպար գյուղի, Վայոց Ձորի մարզի Կեչուտ գյուղի: Հարձակման են ենթարկվել քաղաքացիական ենթակառուցվածքները` դպրոցներ, մանկապարտեզներ: Զոհվել է ութ մարդ: 11 մարդ վիրավորվել է` մարտական գործողություններին չմասնակցող քաղաքացիական զինվորականների հետ միասին: Հատկապես մեծ չափերի վնաս է հասցվել:

Սեպտեմբերի 29-ին ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ պաշտպանության նախարարության ՍՈւ-25-ը: Զոհվել է օդաչուն` մայոր Վալերի Դանելինը: