Շատ հստակ կարող եմ ասել՝ համաձայն եմ Վազգեն Մանուկյանի հետ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը, մեկնաբանելով ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հայտարարությանը։

Հրանտ Բագրատյանը միաժամանակ չբացառեց, որ հնարավոր է առաջիկայում անձամբ հանդիպի Վազգեն Մանուկյանին։

Հիշեցնենք, որ այսօր Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։

«Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։

Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»,–նշել է նախկին վարչապետը։