ՀՀ Կենտրոնական բանկն անհրաժեշտություն չի տեսնում դրամի փոխարժեքի տատանման հետ կապված ինտերվենցիա իրականացնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ նման որոշում է կայացվում գնաճի ցուցանիշներից ելնելով, եւ դա կապված չէ դրամի փոխարժեքի մակարդակի հետ:

«Արժույթի փոխարժեքի տատանումը բնական ենք համարում»,-նշեց նա: