Թուրքական ապրանքների փոխարինող կարող է լինել չինական արտադրանքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Ինչ վերաբերում է հումքին, առաջին հերթին՝ տեքստիլ արտադրության ոլորտում, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Ամեն դեպքում պոտենցիալ գնաճի ռիսկ չկա: Բարդություններից խուսափելու եւ բիզնեսին ադապտացվելու ժամանակ տալու համար կառավարությունը թուրքական ապրանքների արգելքի սահմանման ժամկետներ է որոշել»,-նշեց նա:

Նշենք, որ թուրքական ապրանքների ներկրման արգելքն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարից: