Ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերը Թուրքիային է՛լ ավելի են հեռացնում Եվրամիությունից, Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ գոյություն ունեցող համաձայնագրով նախատեսվում է ապրանքների ազատ փոխանակություն։ Թուրքիայի բոլոր պարտավորությունները պետք է պահպանվեն։ ԵՄ անդամ երկրներից մեկի ապրանքների բոյկոտի կոչը հակասում է Թուրքիայի պարտավորություններին եւ նրան է՛լ ավելի հեռացնում ԵՄ-ից»,- ասել է նա։

Ֆրանսիայի եւ Թուրքիայի հարաբերությունների հերթական սրումը տեղի է ունեցել Փարիզի արվարձանում ողբերգության ֆոնին, որտեղ ծայրահեղականը սպանել էր դպրոցի ուսուցչին, եւ դրան հետեւած Ֆրանսիայի իշխանությունների արձագանքի ֆոնին, որը Թուրքիայում բնորոշել են որպես մուսուլմանների դեմ ուղղված։