ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, զորավիգ լինելով սահմանին կանգնած զինվորին, և բոլորիս առաջնային խնդիրը համարելով առավել ուժեղ, պաշտպանված Հայաստան ու Արցախ ունենալը, ի թիվս այլ միջոցառումների, այս նպատակին ուղղված քաղաքականությունն արտահայտել է նաև նոր պրոդուկտներ մշակելիս:

«#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ժամկետային ավանդի առաջին ցուցանիշներն իսկ խոսում են Հայրենիքին աջակցելու և Բանկի նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակի մասին:

Հիշեցնենք, որ ներդնելով «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ժամկետային ավանդ՝ հաճախորդներն  աջակցում են նաև մեր Հայրենիքին, քանի որ ներդրված ավանդի գումարի 1%-ի չափով, Բանկն, իր սեփական միջոցների հաշվին, գումար է փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշիվներին:

Եվ ահա առաջին արդյունքները, բոլորովին վերջերս գործարկված «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ավանդատեսակի շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշիվներին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ կողմից փոխանցվել է 1.353.824 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր հիմնադրամին՝ 676.912 ՀՀ դրամ:

Մշտապես տանելով հաճախորդների նկատմամբ թափանցիկ քաղաքականություն՝ առաջիկայում ևս պարբերաբար կներկայացնենք #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ ժամկետային ավանդի ներդրումների արդյունքում սահմանին կանգնած զինվորին աջակցող հիմնադրամներին փոխանցված արդյունքները:

Վստահ ենք, որ դրանք գրանցելու են շարունակական աճ:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ավանդատուներին մեր Պետությանն ու հայրենակիցներին մշտապես աջակցելու, հայրենանվեր սկզբունքներին հավատարիմ լինելու և մեզ վստահելու համար: 

Նախաձեռնությունը շարունակվում է և յուրաքանչյուր անձ կարող է աջակցել մեր հայրենիքին՝ ներդնելով «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» ավանդատեսակը:

#Հաղթելուենք

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: