Թեհրանը բանակցություններ է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ եի պատրաստ է միջնորդ դառնալ դրա կարգավորման գործընթացում: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Մեր նախագահը եւ մեր արտգործնախարարը բանակցություններ են վարել երկու կողմերի հետ եւ հայտարարել են, որ Իրանը պատրաստ է միջնորդ լինել այս հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասել է նա «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: